Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Ստացեք iPhone 15` կատարելով վարկի մարում

Հետազոտությունների և ուսումնասիրությունների ժամանակ պարզել ենք, որ Կոնվերս Բանկի հաճախորդների կեսից ավելին վարկերը մարելիս նախապատվություն է տալիս Converse Mobile հավելվածին: Թվով երկրորդը մասնաճյուղերում մարում կատարողներն են:

Այս արշավը նախագծել ենք, որպեսզի մեր բոլոր հաճախորդներին ծանոթացնենք Converse Mobile-ի հնարավորություններին:

  • Converse Mobile-ով վարկի մարում կարող եք կատարել ցանկացած պահի ցանկացած վայրից՝ խուսափելով ամռան տապին կամ աշնանային անձրևների ժամանակ մասնաճյուղ այցելելուց,
  • Converse Mobile-ով վարկի մարման համար չի գանձվում միջնորդավճար (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափերի),
  • Եվ վերջապես, Converse Mobile-ով կատարելով վարկի մարում՝ կարող եք հաղթել iPhone 15:

Օգոստոսի 15-ից նոյեմբերի 30-ը կատարեք առնվազն մեկ "Վարկի մարում" գործարք Converse Mobile-ով, մասնակցեք ACT2WIN մրցույթին և դարձեք նորագույն iPhone 15 սմարթֆոնների երջանիկ հաղթողներից մեկը:
Զգացեք Converse Mobile հավելվածով վարկի մարումները կատարելու հարմարավետությունը՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից:
Վարկի մարում կատարելու համար.

  • Մուտք գործեք հավելված և "Վարկեր" բաժնում ընտրե՛ք այն վարկը, որը ցանկանում եք մարել
  • Ընտրե՛ք "Վարկի մարում" գործիքը
  • Նշեք՝ հերթական վճարու՞մ եք կատարում, թե՞ մարում եք մայր գումարը
  • Մուտքագրեք գումարի չափը և հաշիվը, որից կատարելու եք մարում

Հաստատեք գործարքը և ACT2WIN մրցույթի ավարտից հետո կստանաք կոդ, որով կմասնակցեք Բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք live խաղարկությանը:
Մրցույթի ընթացքում հաճախորդը կարող է ունենալ միայն մեկ կոդ: Կոդերը մրցույթի ավարտից հետո ուղարկվելու են էլեկտրոնային հասցեով կամ կարճ հաղորդագրության (SMS-ի) միջոցով:
 

Եթե դեռ չունեք Converse Mobile, ներբեռնեք հավելվածը և միացեք մրցույթին հենց այսօր https://bit.ly/3tET4Nj

Պայմաններ

Հաճախ տրվող հարցեր

Մաղթում ենք Ձեզ հաջողություն: