Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 200

Նկարագրություն

Վճարե'ք - Կուտակե'ք - Ընտրե'ք

Կոնվերս Բանկն առաջարկում է աննախադեպ` բոնուս-միավորների կուտակման ծրագիր, որը նպատակ ունի քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ Ձեզ համար:

Եթե ունեք Կոնվերս Բանկի քարտ` Դուք արդեն մասնակցում եք Կոնվերս միավորներ ծրագրին: Դա նշանակում է, որ Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ:

Յուրաքանչյուր 1,000 դրամի դիմաց ստացե'ք 1 միավոր:

Ծրագիրը նախատեսված է Կոնվերս Բանկի կողմից թողարկված բոլոր պլաստիկ քարտերի համար, բացառությամբ`

  • չվերականգնվող սահմանաչափով քարտերի
  • պրեմիում դասի Ինֆինիտ տիպի քարտերի
  • կորպորատիվ քարտերի
  • նվեր քարտերի
  • ոսկու գրավով քարտերի (բացառությամբ այն վարկային քարտերի, որոնց դեպքում Բանկը կայացրել է առանձին որոշում գրավային ապահովմամբ քարտ տրամադրելու վերաբերյալ)

Նվերների ցանկը

"Կոնվերս միավորներ" ծրագրի ընդհանուր պայմանները

Հաճախ տրվող հարցեր

Կուտակե'ք միավորներ և ընտրե'ք բազմազան նվերներ: 

Ուշադրություն՝

Կոնվերս միավորներով տրամադրվող նվերների առկայությունը անհրաժեշտ է  նախօրոք ճշտել բանկի մասնաճյուղերում՝ Ձեր իսկ հարմարավետությունից ելնելով և հնարավոր անախորժություններից խուսափելու համար: 

Նվերի կտրոնը ուժի մեջ է ստանալուց 3 օր, այլապես բանկը պատասխանատվություն չի կրում ապրանքի առկայության համար: