Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 200

Հաճախ տրվող հարցեր

Հարցերը կարող եք ուղղել հետևյալ հղումով

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

Ծրագիրը գործում է Կոնվերս Բանկի քարտապանների համար:

Եթե դեռ չեք հանդիսանում Կոնվերս Բանկի քարտապան, շտապեք ձեռք բերել մեր քարտերից որևէ մեկը: Կոնվերս Բանկն առաջարկում է ընտրության բազմազան հնարավորություններ` VISA, MASTERCARD, ARCA վճարային քարտերի լայն տեսականու միջոցով:

Ծրագիրը նախատեսված է Կոնվերս Բանկի կողմից թողարկված բոլոր պլաստիկ քարտերի համար, բացառությամբ`

  • չվերականգնվող սահմանաչափով քարտերի
  • պրեմիում դասի Infinite տիպի քարտերի
  • կորպորատիվ քարտերի
  • նվեր քարտերի
  • ոսկու գրավով քարտերի (բացառությամբ այն վարկային քարտերի, որոնց դեպքում Բանկը կայացրել է առանձին որոշում գրավային ապահովմամբ քարտ տրամադրելու վերաբերյալ)

Ինչպե՞ս օգտվել "ԿՈՆՎԵՐՍ ՄԻԱՎՈՐՆԵՐ" ծրագրից

Եթե ունեք Կոնվերս Բանկի քարտ` Դուք արդեն մասնակցում եք , Կոնվերս միավորներ Ծրագրին: Դա նշանակում է, որ Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ:

Կուտակված միավորների մասին Դուք տեղեկացվում եք ամսական կտրվածքով Ձեզ ուղարկվող քաղվածքի հետ մեկտեղ տրամադրվող միավորների քաղվածքի միջոցով: Բացի այդ ընթացիկ միավորների քանակի մասին միշտ կարող եք տեղեկանալ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 511 211 կամ 511 200 հեռախոսահամարներով:

Կոնվերս միավորները հետագայում ծառայում են փոխանակման միջոց Կոնվերս նվերների ցանկից նվեր ընտրելու համար:

Ինչպե՞ս կուտակել Կոնվերս միավորներ

Անկախ նրանից, թե ինչ եք գնում` գազօջախ, թե' կոշիկ, հեռուստացույց, թե' ինքնաթիռի տոմս, սնունդ, թե' հագուստ, միշտ հիշե'ք, որ յուրաքանչյուր ծախսած դրամի դիմաց Դուք կարող եք ստանալ միավորներ, որոնք կարող եք փոխանակել ձեր նախընտրած իրերի հետ: Պարզապես անհրաժեշտ է վճարել ոչ թե կանխիկ, այլ Կոնվերս Բանկի քարտով:

Կոնվերս միավորները կուտակվում են անկանխիկ առևտրային գործարքների ժամանակ, այսինքն` առևտրային կետերում և համացանցում ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների դիմաց կատարված անկանխիկ քարտային վճարումներից:

Կոմունալ վճարումներ կատարելիս հնարավոր է կուտակել միավորներ միայն եթե՝

  • կոմունալ վճարումները իրականացվում են Կոնվերս Բանկի բանկոմատների միջոցով:
  • Ձեր քարտը որպես վիրտուալ քարտ գրանցված է www.аrca.am կայքում և այնտեղից է կատարվում կոմունալ վճարումը:

Կոմունալ վճարումների միայն այս երկու դեպքում Ձեր գործարքը կդիտվի որպես անկանխիկ գործարք և Դուք կկուտակեք միավորներ: Կոմունալ վճարումների այլ տարբերակները Ծրագրին չեն մասնակցում*:

*Հաշվարկներին չեն մասնակցում նաև կանխիկացումները, հաշվից հաշիվ փոխանցումները, միջնորդավճարների և տոկոսների գանձումները, Բանկին տրված հանձնարարականի հիման վրա Ձեր քարտային հաշվից պարբերական վճարները (օրինակ կոմունալ ծախսերի վճարման նպատակով) և նմանատիպ այլ գործարքներ:

Ձեր ծախսած յուրաքանչյուր 1000 դրամը Ձեզ կբերի 1 Կոնվերս միավոր: Ի դեպ, եթե գործարքը կատարվի Կոնվերս Բանկի POS տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կկուտակվի 1.5 Կոնվերս Միավոր /Կոնվերս Բանկի POS տերմինալների ցանկին կարող եք ծանոթանալ բանկի ինտերնետային կայքում՝
www.conversebank.am/am/POS
1000 AMD = 1 Կոնվերս Միավոր
/բոլոր առևտրային կետերի համար, որտեղ չի գործում Կոնվերս Բանկի POS տերմինալը/
1000 AMD = 1.5 Կոնվերս Միավոր
/բոլոր առևտրային կետերի համար, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS տերմինալը/
Կոնվերս միավորները կուտակվում են յուրաքանչյուր գործարքից՝ հետևյալ սկզբունքով.

Օրինակ`

Ամսաթիվ Անկանխիկ վճարված գումար
(Կոնվերս Բանկի քարտով)
Կուտակված միավոր
01.07.2013 4.700 դր. 4 կոնվերս միավոր
02.07.2013 5.300 դր. 5 կոնվերս միավոր
Ընդամենը 10.000 դր. 9 կոնվերս միավոր

Կազմակերպեք Ձեր ընտանիքի ծախսերը և կուտակեք միավորներ
Կոնվերս միավորների կուտակմանը մասնակցում են նաև կից քարտերը:

Պահանջեք Ձեր քարտին կից քարտ Ձեր ընտանիքի անդամների` կնոջ, ամուսնու, երեխաների, կամ ընտանիքի այլ անդամների համար և մեծացրեք միավորներ վաստակելու Ձեր հնարավորությունները: Կից քարտերի սպասարկման վարձը գանձվում է հիմնական քարտից, ինչը նշանակում է, որ Դուք միայն մեկ անգամ եք վճարելու Ձեր բոլոր քարտերի սպասարկման համար, իսկ միավորներ կստանաք բոլոր քարտերով կատարված գործարքներից, քանի որ յուրաքանչյուր ամիս կից քարտերի միավորները գումարվում են հիմնական քարտին:

Ծրագրի շրջանակներում շնորհված Կոնվերս միավորները դրամային արտահայտություն չունեն և ոչ մի պարագայում չեն կարող փոխանակվել դրամով կամ փոխանցվել այլ անձի:

Ձեր Կոնվերս միավորները կուտակվում են Ձեզ համար բացված հատուկ Միավորների կուտակման հաշվում (ՄԿՀ), որը համալրվում է Կոնվերս միավորներով` քարտով կատարած ծախսումներին զուգահեռ:

Կոնվերս միավորների վերաբերյալ Ձեզ քաղվածք կտրամադրվի ամսական պարբերականությամբ` քարտային հաշվի քաղվածքի հետ մեկտեղ: Ձեր Կոնվերս միավորները կարող եք օգտագործել բացառապես ՄԿՀ քաղվածքում դրանք արտացոլված լինելու դեպքում:

Կոնվերս միավորները շնորհվում են այն Քարտապաններին, ովքեր պատշաճ կերպով վարում են իրենց հաշիվները Կոնվերս Բանկում և չունեն խնդրահարույց պարտավորություններ կամ Բանկի հետ կնքված որևիցե պայմանագրի խախտում:

Ինչպե՞ս պատվիրել պարգևատրումը

Դուք հավաքել եք բավականաչափ միավորներ և ժամանակն է դրանց դիմաց ստանալ նվերներներ:

Ահա թե ինչպես է դա արվում.

  1. Կոնվերս միավորները առարկայացնելու համար կատարեք Ձեր ընտրությունը Կոնվերս նվերների ցանկից (benefits.conversebank.am):
  2. Այցելեք Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ և ստացեք ապրանքի ձեռքբերման կտրոնը:
  3. Կոնվերս միավորները կնվազեցվեն այն քանակությամբ, որն անհրաժեշտ է տվյալ ապրանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար:
  4. Կտրոնը 2-օրյա ժամկետում ներկայացրեք համապատասխան առևտրային կետ և ձեռք բերեք Ձեր ընտրած ապրանքը / ծառայությունը:
  5. 7-օրյա ժամկետում ապրանքը/ծառայությունը չստանալու դեպքում հնարավոր է կտրոնը ներկայացնել Բանկ և վերականգնել միավորները:
  6. Ստացված նվերները վերադարձի ենթակա չեն:

Ե՞րբ են զրոյանում Կոնվերս միավորները

Ծրագրի իրականացման ընթացքում Բանկն իրավունք է վերապահում չտրամադրել Քարտապաններին Կոնվերս Միավորներ հետևյալ դեպքերում.

  • Ամսվա ընթացքում կուտակված Կոնվերս միավորները զրոյացվում են, եթե այդ ամսվա գնումների ծավալը չի գերազանցում 50,000 ՀՀ դրամը /համախառն հաշված բոլոր կից քարտերի համար/:
  • Նախորդ ամսվա ընթացքում կուտակված Կոնվերս միավորները զրոյացվում են, եթե Քարտապանն ունի 30 և ավելի օրերի ժամկետանց վարկային պարտավորություններ: Կասեցվում է նաև տվյալ քարտի մասնակցությունը կուտակային ծրագրին:

Ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում քարտի մասնակցությունը ծրագրում վերականգնվում է, իսկ 1,000 ՀՀ դրամ միջնորդավճար վճարելու դեպքում վերականգնվում են նաև զրոյացված միավորները:

  • Տվյալ պահի դրությամբ Միավորների կուտակային հաշվի վրա կուտակված Կոնվերս միավորների 50%-ը նվազեցվում է, եթե Քարտապանն ունի 60 և ավելի օրերի ժամկետանց վարկային պարտավորություններ: Կասեցվում է նաև տվյալ քարտի մասնակցությունը կուտակային ծրագրին: Ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում քարտի մասնակցությունը ծրագրին վերականգնվում է, իսկ 10,000 ՀՀ դրամ միջնորդավճար վճարելու դեպքում վերականգնվում են նաև զրոյացված միավորները: