Ստացեք iPhone 15` կատարելով վարկի մարում
Հետազոտությունների և ուսումնասիրությունների ժամանակ պարզել ենք, որ Կոնվերս Բանկի հաճախորդների կեսից ավելին վարկերը մարելիս նախապատվություն է տալիս Converse Mobile հավելվածին: Թվով երկրորդը մասնաճյուղերում մարում կատարողներն են:
Այս արշավը նախագծել ենք, որպեսզի մեր բոլոր հաճախորդներին ծանոթացնենք Converse Mobile-ի հնարավորություններին:
- Converse Mobile-ով վարկի մարում կարող եք կատարել ցանկացած պահի ցանկացած վայրից՝ խուսափելով ամռան տապին կամ աշնանային անձրևների ժամանակ մասնաճյուղ այցելելուց,
- Converse Mobile-ով վարկի մարման համար չի գանձվում միջնորդավճար (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափերի),
- Եվ վերջապես, Converse Mobile-ով կատարելով վարկի մարում՝ կարող եք հաղթել iPhone 15:
Օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը կատարեք առնվազն մեկ "Վարկի մարում" գործարք Converse Mobile-ով, մասնակցեք ACT2WIN մրցույթին և դարձեք նորագույն iPhone 15 սմարթֆոնների երջանիկ հաղթողներից մեկը:
Զգացեք Converse Mobile հավելվածով վարկի մարումները կատարելու հարմարավետությունը՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից:
Վարկի մարում կատարելու համար.
- Մուտք գործեք հավելված և "Վարկեր" բաժնում ընտրե՛ք այն վարկը, որը ցանկանում եք մարել
- Ընտրե՛ք "Վարկի մարում" գործիքը
- Նշեք՝ հերթական վճարու՞մ եք կատարում, թե՞ մարում եք մայր գումարը
- Մուտքագրեք գումարի չափը և հաշիվը, որից կատարելու եք մարում
Հաստատեք գործարքը և ACT2WIN մրցույթի ավարտից հետո կստանաք կոդ, որով կմասնակցեք Բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք live խաղարկությանը:
Մրցույթի ընթացքում հաճախորդը կարող է ունենալ միայն մեկ կոդ: Կոդերը մրցույթի ավարտից հետո ուղարկվելու են էլեկտրոնային հասցեով կամ կարճ հաղորդագրության (SMS-ի) միջոցով:
Եթե դեռ չունեք Converse Mobile, ներբեռնեք հավելվածը և միացեք մրցույթին հենց այսօր https://bit.ly/3tET4Nj
Հաճախ տրվող հարցեր
Մաղթում ենք Ձեզ հաջողություն: