Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Հատուկ առաջարկ փոքր և միջին ձեռնարկատերերի համար

Մինչև 15.07.2023թ-ը Android հեռախոսներում ներբեռնելով C-POS հավելվածը, կնքելով պայմանագիր և ակտիվացնելով հավելվածը՝ Դուք կդառնաք արշավի մասնակից: Այսպիսով, կստանաք ոչ միայն անկանխիկ վճարումների ընդունման պարզ, հարմարավետ թվային գործիք, այլև դրանից նոր, աննախադեպ պայմաններով օգտվելու հնարավորություն:

Մասնավորապես, մասնակցելով արշավին՝
- Մինչև օգոստոսի 15-ն ընդունված հանրագումարային մինչև 500,000 ՀՀ դրամ գործարքների
համար կստանաք գանձված միջնորդավճարների ամբողջությամբ փոխհատուցում,
- Ըստ ցանկության կստանաք Visa Business քարտ՝ 0 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով քարտի գործողության ողջ ընթացքում:

Դիմում-հայտի ընթացակարգ
� Դիմում եք Բանկին
� Հայտադիմումը դիտարկվում է համապատասխան բաժնի կողմից
� Եթե բավարարում է պահանջներին, կնքվում է պայմանագիր
� Ծառայությունն ակտիվանում է

Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում C-POS ծառայության սպասարկման սարքերի խափանման (այդ թվում՝ կապի) կամ անսարքության պատճառով չընդունված կամ ոչ պատշաճ ընդունված անկանխիկ վճարումների համար:

 

Հաճախ տրվող հարցեր