Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Նկարագրություն

Woman'sCard
Քո կանացիության այցեքարտը

Սիրելի' կանայք,

Ձե'ռք բերեք Ձեզ համար հատուկ նախատեսված Կոնվերս Բանկի Woman'sCard:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Woman'sCard-ը:

Դա նշանակում է, որ  Ձեր միավորները կարող եք փոխանակել բազմատեսակ նվերներով

Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ: Բոլոր առևտրային կետերի համար, որտեղ չի գործում Կոնվերս Բանկի POS տերմինալ, Ձեր անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում եք 1 Կոնվերս միավոր, իսկ այն առևտրային կետերի համար, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS տերմինալ, յուրաքանչյուր անկանխիկ վճարած 1000 դրամի դիմաց կուտակվում է 1,5 միավոր:

  • Օգտվում եք զեչային հնարավորություններից

Ընդարձակ զեղչային համակարգ` բաղկացած 50 և ավելի բարձրակարգ առևտրի/սպասարկման կետերից, որտեղ ոչ միայն կարող եք օգտվել բարձրորակ ծառայություններից, այլև ստանալ զեղչերի հիանալի հնարավորություն՝

  • ռեստորաններում և ժամանցի կենտրոններում
  • հագուստի, կոշիկի, սպասքի խանութ-սրահներում
  • գեղեցկության սրահներում, ՍՊԱ կենտրոններում և այլուր:

Woman'sCard-ը պատկանում է MasterCard Standard միջազգային վճարային քարտերի դասին և վերջինիս հասու են այս քարտատեսակին բնորոշ բոլոր առավելությունները`

  • առանց սահմանափակումների կանխիկի ստացում և անկանխիկ
  • գործարքների իրականացում նշանի առկայությամբ աշխարհի
  • ցանկացած առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում
  • ինտերնետային միջավայրում վիրտուալ առևտրի,
  • վճարումների իրականացման հնարավորություն
  • քարտից քարտ գումարների արագ փոխանցում
  • քարտապանի նախընտրած եղանակով քաղվածքի անվճար ստացում
  • գործարքի պահին գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ստացում
  • աշխատավարձի փոխանցում անմիջապես քարտային հաշվին
  • քարտապանի անձնական տվյալների և քարտային շարժի,
  • մնացորդի գաղտնիության և անվտանգության ապահովում
  • քարտային հաշվի ներքո հավելյալ քարտի տրամադրում ընտանիքի անդամներին
  • վարկային գծի ձեռքբերման հնարավորություն
  • ՀՀ սահմաններից դուրս քարտը կորցնելու դեպքում քարտապանի քարտային հաշվին առկա գումարի փոխանցում
  • Վիրտուալ /ինտերնետ/ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում