Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Վճարեք Google Pay-ով և ստացեք Cashback

 

Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ կատարեք վճարում Google Pay-ի միջոցով։
Առաջին 1000 գործարք կատարած քարտապանները կստանան Cashback․

  • Քարտային հաշվին վերադարձվող գումարի (cashback) չափը չի կարող գերազանցել 5,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
  • Արշավին քարտապանը կարող է մասնակցել միայն մեկ անգամ և միայն վերը նշված ժամկետում քարտով կատարված առաջին գործարքով (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների):
  • Բանկի կողմից գումարը վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2022թ-ի դեկտեմբերի 29-ը ներառյալ:

Ուշադրություն․

Visa Business և Visa Gift քարտերով կատարված գործարքները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները /ներառյալ հեռահաղորդակցման, ինտերնետ ծառայությունների վճարները/, հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուգանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS-տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում անկանխիկ գործարքների ծավալների հաշվարկը կատարվում է հաշվեգրված գումարի դրամային արտահայտությամբ, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Անկանխիկ գործարքների հաշվարկում չեն ներառվում այն գործարքները, որոնց գծով կատարվել է գործարքի հետվերադարձ: