Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Հատուկ առաջարկ Mastercard քարտապանների համար

 

  1. Ձեռք բեր Mastercard սպասարկման վճարի 50%-ով նվազեցված արժեքով՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում:

          Պատվիրիր Mastercard առցանց                       Converse Mobile-ով

                                    
  2. Կատարիր գնումներ Mastercard-ով և ստացիր մինչև 30,000 ՀՀ դրամ CashBack։

  3. Ակցիայի ընթացքում ծավալային ամենաշատ անկանխիկ գնումներ կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ:

Ակցիան կգործի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ:

Mastercard-ով կատարված գնումների CashBack-ի (գումարի հետվերադարձի) պայմանները.

Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի կատարած
անկանխիկ գնումների հանրագումարի միջակայք 
(ՀՀ դրամ)
Հետվերադարձ (CashBack)-ի գումար
(ՀՀ դրամ)
400,000-800,000 5,000
800,001-1,000,000 10,000
1,000,001-2,000,000 15,000
2,000,001 և ավելի 30,000

Ակցիայի անցկացման կանոններ

Ակցիայի շրջանակներում վճարման գումարը` վճարման պահին, քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2021թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ: Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 30,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Ակցիայի շրջանակներում ծավալային ամենաշատ անկանխիկ գնումներ կատարած 20 քարտապանները, ովքեր կստանան հանգստի սերտիֆիկատ, չեն ստանա CashBack (գումարի հետվերադարձ):

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուգանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Ակցիայի ժամկետի ավարտին ամենաշատ գործարքներ կատարած 20 քարտապանները Ակցիայի հաղթող ճանաչվելու վերաբերյալ կտեղեկացվեն Բանկին տրամադրված հեռախոսահամարով՝ sms հաղորդագրության և հեռախոսազանգի միջոցով: Մասնակցի 30 օրյա ժամկետում՝ Բանկ ներկայանալու անհնարինության դեպքում մրցանակը կարող է տրամադրվել լիազորված անձին՝ լիազորագրով և անձնագրով: Ամենաշատ գործարքներ կատարած 20 մասնակիցների հետ կապի հաստատման անհնարինության (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու կամ այլ) կամ մրցանակը/պարգևատրումը այլ պատճառով չստանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած: 

Բանկը հաղթող մասնակիցներին մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և մրցանակը չի փոխարինվում այլ նվերով:

Անկանխիկ գործարքների հաշվարկին չեն մասնակցում այն գործարքները, որոնց գծով կատարվել է գումարի հետվերադարձ:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS և EPOS-տերմինալների -տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

*Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի (CashBack) օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

**Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով: