Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Ստացի՛ր 20% CashBack և անվճար ուսանողական քարտ

 

Կատարիր գործարքներ Կոնվերս Բանկի քարտերով  նշված առևտրի և սպասարկման կետերում և ստացիր 20% CashBack

CashBack ակցիայի անցկացման կանոններ

Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 20,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը, առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի:

Ակցիայի շրջանակներում վճարման գումարը` վճարման պահին, քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2021թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ: 

Ակցիայի շրջանակներում Բանկի հետ համագործակցող գրախանութներ

NOYAN TAPAN (E-Pos-տերմինալ) http://noyantapan.am
NOYAN TAPAN ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 62 տ. 150
SATURN ՀՀ, ք. Երևան, Սաֆարյան 2/17
MARSEL ՀՀ, ք. Երևան, Վաղարշյան 24
PENS WORLD ՀՀ, ք. Երևան, Տպագրիչների 9/99
KARANDASH  ՀՀ, ք. Գյումրի, Գ.Նժդեհ 17/1
Գրախանութ ՀՀ, ք.Արտաշատ Մարքսի 21/14,
Օգոստոսի 23/79
LIBRUM BOOKSHOP ՀՀ, ք. Աբովյան Հատիսի 1/64

Ակցիան չի տարածվում Visa Business, Visa Gift և Visa Gift Instant քարտատեսակների վրա:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS-տերմինալների և E-Pos-տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

* Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի /CashBack/ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

Անկանխիկ գործարքների հաշվարկին չեն մասնակցում այն գործարքները, որոնց գծով կատարվել է գործարքի հետվերադարձ:

Ակցիան կգործի 2021 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ :

Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները, զուգահեռաբար, 2021թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 30-ը կարող են ստանալ VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար՝ քարտի գործողության ողջ ընթացքի համար: