Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Քարտից քարտ փոխանցումը VISA-ի հետ շահավետ է

 

2021 թվականի հուլիսի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ իրականացրու քարտից քարտ փոխանցում և ստացիր Yerevan Park-ի 2-ական տոմս:

  • Կատարիր փոխանցում կամ ստացիր փոխանցում Կոնվերս Բանկի Visa քարտով արտերկրում թողարկված Visa քարտին/ից և օգտվիր Yerevan Park-ի 2 տոմս ստանալու հնարավորությունից: 
  • Տոմսերը կտրամադրվեն ամենաշատ փոխանցումներ կատարած առաջին 10 քարտապաններին, ինչպես նաև ամենաշատ փոխանցումներ ստացած 10 քարտապաններին:

Ակցիայի անցկացման կանոններ

Քարտապանը կարող է Ակցիայի շրջանակներում ստանալ մեկ պարգև՝ Yerevan Park-ի 2 տոմս:

Ակցիայի արդյունքները կամփոփվեն մինչև 2021թ. օգոստոսի 20-ը ներառյալ: Ակցիայի ժամկետի ավարտին ամենաշատ փոխանցումներ կատարած Բանկի 20 քարտապանները Ակցիայի հաղթող ճանաչվելու վերաբերյալ կտեղեկացվեն Բանկին տրամադրված հեռախոսահամարով՝ sms հաղորդագրության և հեռախոսազանգի միջոցով: 

Մասնակց՝ 30- օրյա ժամկետում Բանկ ներկայանալու անհնարինության դեպքում մրցանակը կարող է տրամադրվել լիազորված անձին՝ լիազորագրով և անձնագրով: Ամենաշատ փոխանցումներ կատարած 20 մասնակիցների հետ կապի հաստատման անհնարինության (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու կամ այլ) կամ մրցանակը/պարգևատրումը այլ պատճառով չստանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած: 

Բանկը հաղթող մասնակիցներին մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և մրցանակը չի փոխարինվում այլ նվերով:

Ակցիային մասնակցում են միայն Բանկի Visa քարտերը` բացառությամբ Visa Business և Visa Gift (այդ թվում՝ Visa Gift Instant Issue) քարտատեսակների: