Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Կատարիր անկանխիկ գնումներ Visa քարտերով և ստացիր նվեր ոսկու ձուլակտոր

 

Կատարիր գործարքներ Կոնվերս Բանկի Visa քարտերով, կուտակիր ոսկյա միավորներ և ստացիր նվեր ոսկու ստանդարտացված ձուլակտոր

  • Յուրաքանչյուր գործարքի գումարը պետք է լինի առնվազն 5,000 ՀՀ դրամ  
  • Բոլոր գործարքների նվազագույն հանրագումարը՝ 200,000 ՀՀ դրամ

Visa քարտերով կատարված գործարքների միջակայք

Visa քարտերով կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի միջակայք (ՀՀ դրամ) Միավորներ
200,000 - 399,999 200 ոսկի
400,000 - 699,999 400 ոսկի
700,000 - 999,999 700 ոսկի
1,000,000 և ավելի 1,000 ոսկի

Ակցիայի շրջանակներում ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (999.9), իսկ հաջորդիվ ամենաշատ ոսկու միավորներ հավաքած 40 քարտապանները կստանան 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (999.9):

Միաժամանակ, անկանխիկ կատարած գործարքների հանրագումարին կգումարվեն լրացուցիչ միավորներ՝  ՀՀ-ում գրանցված սպասարկման կետերում կատարված յուրաքանչյուր գործարքի դիմաց 5 ոսկի, ՀՀ-ից դուրս գրանցված սպասարկման կետերում՝ 10 ոսկի:

Ակցիան գործելու է  2021թ.-ի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

 Ակցիայի անցկացման կանոններ

Հավասար ոսկու միավորների քանակի դեպքում առաջնահերթությունը կտրվի քանակային շատ գործարք կատարած քարտապանին:

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման, հեռուստատեսության, ինտերնետ ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուժանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Անկանխիկ գործարքների հաշվարկին չեն մասնակցում այն գործարքները, որոնց գծով կատարվել է գումարի հետվերադարձ:

Ակցիայի պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա, և վերոնշյալ քարտերով գործարքները հաշվարկին չեն մասնակցում:

Ակցիային մասնակցում են միայն Բանկի Visa քարտերը` բացառությամբ Visa Business և Visa Gift (այդ թվում՝ Visa Gift Instant Issue) քարտատեսակների:

Ակցիայի ժամկետի ավարտին ամենաշատ գործարքներ կատարած 50 մասնակիցները Ակցիայի հաղթող ճանաչվելու վերաբերյալ կտեղեկացվեն Բանկին տրամադրված հեռախոսահամարով՝ sms հաղորդագրության և հեռախոսազանգի միջոցով: Մասնակցի 30 օրյա ժամկետում՝ Բանկ ներկայանալու անհնարինության դեպքում մրցանակը կարող է տրամադրվել լիազորված անձին՝ լիազորագրով և անձնագրով: Ամենաշատ գործարքներ կատարած 50 մասնակիցների հետ կապի հաստատման անհնարինության (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու կամ այլ) կամ մրցանակը/պարգևատրումը այլ պատճառով չստանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած: 

Բանկը հաղթող մասնակիցներին մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և մրցանակը չի փոխարինվում այլ նվերով:

* Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Տեղեկատվական ամփոփագիր