Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Տոնական CashBack՝ աշխատանքի օրվա կապակցությամբ

2021 թվականի մայիսի 1-ին և 2-ին, վճարիր Կոնվերս Բանկի աշխատավարձային նախագծի շրջանակներում տրամադրված քարտերով և ստացիր 2% CashBack:

Ակցիայի անցկացման կանոններ

Ակցիայի 2 օրերի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների մասով քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 20,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթ, առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի:

Ակցիայի շրջանակներում վճարման գումարը` վճարման պահին, քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2021թ. մայիսի 20-ը ներառյալ: 

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման, ինտերնետ ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուգանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS-տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

* Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:
** Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի /CashBack/ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

Անկանխիկ գործարքների հաշվարկին չեն մասնակցում այն գործարքները, որոնց գծով կատարվել է գործարքի հետվերադարձ: