Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Հատուկ առաջարկ` Mastercard + iHerb.com

 

Ակցիայի անցկացման կանոններ

  • Կատարիր առցանց գնումներ iHerb.com կայքից
  • Ստացիր 10% զեղչ 60 դոլարից բարձր բոլոր պատվերների համար
  • Պատվերի "Պրոմո կոդ" դաշտում նշի՛ր MCD20 պրոմո կոդը
  • Պրոմո կոդը կարող եք օգտագործել մի քանի անգամ
  • Զեղչը կիրառվում է Կոնվերս Բանկի յուրաքանչյուր Mastercard քարտատեսակով

Ակցիան գործում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մայիսի 15-ը

Առկա են զեղչի կիրառման դրույթներ և պայմաններ։ Ավելին՝ iHerb.com կայքում

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում.

  • Ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
  • Նախքան քարտով ինտերնետային միջավայրում գործառնություն/գործարք իրականացնելը մանրամասն ծանոթանալ տվյալ կայքի պայմաններին։

Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ գործառնությունը/գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:

Բանկի քարտապանների համար ներդրված է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3Դ Սեքյուր (3D Secure) hամակարգը` Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստով:

 

Ակցիան կազմակերպվել է Mastercard-ի և iHerb.com-ի կողմից:

Բանկը  պատասխանատվություն չի կրում  չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված զեղչի համար:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից։