Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Վճարիր VISA քարտով և ստացիր նվերներ

 

2020թ.-ի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ մասնակցիր "Սպորտը իմ կյանքում" ակցիային վճարիր VISA քարտով** 5,000 ՀՀ դրամ*  և ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարքներ կատարած 50 Քարտապանները կստանան հետևյալ նվերները.
 

N Վիզա քարտերով ամենաշատ գործարքներ կատարած քարտապանների մրցանակներ Նվերներ
1 1-3-րդ տեղեր Սպորտային համալիրում տարեկան բաժանորդագրություն 1 անձի համար
2 4-10-րդ տեղեր Հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական
3 11-20-րդ տեղեր Հայաստանում ընտանեկան 2-օրյա հանգիստի վկայական 4 հոգու համար (մեկ ընտանիքի 2 մեծ + 2 երեխա)
4 21-30-րդ տեղեր Սպորտային ժամացույց
5 31-50-րդ տեղեր 1 ամբողջ օրվա փաթեթ Յելլ էքսթրիմ այգու ծառայություններից օգտվելու համար 1 անձի համար:

Ակցիայի անցկացման կանոններ

Ակցիայի գործողության  ընթացքում Բանկի քարտատեր /չի տարածվում հավելյալ և կից քարտապանների վրա/ հանդիսացող հաճախորդներին (իրենց ցանկությամբ) կտրամադրվի Visa Pay sticker կամ Visa mini FOB մեկ քարտ սպասարկման վճարի 50% նվազեցված արժեքով՝ գործողության ամբողջ ընթացքում։

Հավասար գործարքների դեպքում առաջնահերթությունը կտրվի գումարային շատ գործարք կատարած քարտապանին:

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման, ինտերնետ ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուգանքները, օրենքով պարտադրված վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Ակցիային մասնակցում են միայն Բանկի Վիզա քարտերը` բացառությամբ Visa Business և VISA Gift քարտատեսակների:

Ակցիային կարող են մասնակցել միայն ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ակցիայի ժամկետի ավարտին ամենաշատ գործարքներ կատարած 50 մասնակիցները Ակցիայի հաղթող ճանաչվելու վերաբերյալ կտեղեկացվեն Բանկին տրամադրված հեռախոսահամարով sms հաղորդագրության և հեռախոսազանգի միջոցով: Մասնակցի 30 օրյա ժամկետում՝ Բանկ ներկայանալու անհնարինության դեպքում մրցանակը կարող է տրամադրվել լիազորված անձին՝ լիազորագրով և անձնագրով: Ամենաշատ գործարքներ կատարած 50 մասնակիցների հետ կապի հաստատման անհնարինության (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու կամ այլ) կամ մրցանակը/պարգևատրումը այլ պատճառով չստանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած: Հաճախորդի ցանկության դեպքում մրցանակը կարող է նաև առաքվել:

Բանկը հաղթող մասնակիցներին մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և մրցանակը չի փոխարինում այլ նվերով:

* Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:
** Միևնույն հաճախորդի տարբեր Վիզա քարտերով կատարված գործարքները չեն գումարվում իրար:
 

 Տեղեկատվական ամփոփագիր