Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Վիրտուալ մեծ CashBack մինչև 50 000 ՀՀ դրամ

 

CashBack (գումարի հետվերադարձ) կիրակացվի ըստ սահմանաչափերի՝

 

Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի կատարած
անկանխիկ գնումների հանրագումարի միջակայք 
(ՀՀ դրամ)
Հետվերադարձ (CashBack)-ի գումար
(ՀՀ դրամ)
20,000-50,000  2,000
50,001-100,000  5,000
100,001-200,000 10,000
200,001-400,000 20,000
400,001 և ավելի  50,000
 

 Ակցիայի անցկացման կանոններ

Ակցիայի շրջանակներում վճարման գումարը` վճարման պահին, քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2020թ. օգոստոսի 20-ը ներառյալ: 

Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 50,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը*  առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի:

Ակցիայի ընթացքում VISA վիրտուալ քարտերով 5 000 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գործարք** կատարած յուրաքանչյուր 50-րդ գործարք կատարած քարտապանին կտրամադրվի գումարի հետվերադարձ (CashBack) 5 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի* չափով՝ առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի։

Յուրաքանչյուր 50-րդ գործարքները ընտրվելու են 10-օրյա կտրվածքով՝ 3 փուլով, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին յուրաքանչյուր փուլին հաջորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում․

Փուլ 1՝ հունիսի 15-ից հունիսի 24-ը ներառյալ
Փուլ 2՝ հունիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ
Փուլ 3՝ հուլիսի 5-ից հուլիսի 14-ը ներառյալ։

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

200,000 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին՝ իրենց ընտրությամբ տրամադրվելու է VISA Pay Sticker կամ VISA mini FOB(իր աքսեսուարով) կից քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Բանկը պատասխանատվություն չի կրում առցանց խանութների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

Հաճախորդները կարող են VISA վիրտուալ քարտ ունենալ գրանցվելով և ակտիվացնելով նոր մոբայլ հավելվածը։

Գրանցման ուղեցույց

Ոչ հաճախորդները կարող են VISA վիրտուալ քարտ պատվիրել:

*Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի (CashBack) օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

**Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով: