Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Ընտանիքով մեկնիր Դիսնեյլենդ, Փարիզ

 

 

Սկսիր հավատալ կախարդանքի

Կյանքի կոչիր անգնահատելին

 

2019թ.-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ մասնակցիր Կոնվերս Բանկի և Մաստերքարտի համատեղ ակցիային՝ 

  Կատարիր անկախիկ գնումներ Mastercard-ով

  Կուտակիր կախարդական միավորներ

  Ընտանիքով մեկնիր Դիսնեյլենդ, Փարիզ

 

Ակցիայի անցկացման կանոններ

2019թ.-իսեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ

  • ձեռք բեր նոր Mastercard Standard, Mastercard Woman's կամ Mastercard Gold քարտերը սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ընթացքում,



  • կատարիր Կոնվերս Բանկի նոր կամ գործող Mastercard քարտով2,3 ՊՈՍ տերմինալների միջոցով անկանխիկ1 գործարքներ, կուտակիր կախարդական միավորներ հետևյալ սկզբունքով և մասնակցիր Ակցիային:

 Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է Կոնվերս Բանկի Mastercard քարտով ՊՈՍ տերմինալների միջոցով կատարել նվազագույնը հանրագումարային 200,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ, ընդ որում յուրաքանչյուր գործարքի գումարը պետք է մեծ կամ հավասար լինի 5,000 ՀՀ դրամին:

N Mastercard քարտով ՊՈՍ տերմինալների միջոցով կատարած 
անկանխիկ գործարքների հանրագումար
Կախարդական միավորներ
1 200,000 - 399,999 ՀՀ դրամ 100 կախարդական միավոր
2 400,000 - 699,999 ՀՀ դրամ 200 կախարդական միավոր
3 700,000 - 999,999 ՀՀ դրամ 300 կախարդական միավոր
4 1,000,000 և ավելի ՀՀ դրամ 400 կախարդական միավոր

Միաժամանակ, անկանխիկ կատարած գործարքների հանրագումարների դիմաց աղյուսակի 1-4-րդ կետերով սահմանված կախարդական միավորներին գումարվում են լրացուցիչ միավորներ՝ կախված գործարքների քանակից, յուրաքանչյուր գործարքի դիմաց 100 կախարդական միավոր:

Հավասար կախարդական միավորների քանակի դեպքում առաջնահերթությունը կտրվի քանակային շատ գործարք կատարած քարտապանին:

Կոնվերս միավորները զուգահեռաբար շարունակվելու են կուտակվել սահմանված կարգով, սակայն հաշվարկին չեն մասնակցում:

Առցանց գնումները, քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Ակցիային մասնակցում են միայն Կոնվերս Բանկի Mastercard Standard, Mastercard Woman's և Mastercard Gold  քարտերը:

1Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:
2 Ակցիայի պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա, և վերոնշյալ քարտերով գործարքները հաշվարկին չեն մասնակցում:

3 Հաշվարկները կատարվում են 1 քարտի սկզբունքով:

Մրցանակներ

Ակցիայի շրջանակներում ամենաշատ կախարդական միավորներ կուտակած 5 մասնակիցները կստանան հետևյալ մրցանակները`

1-ին մրցանակ - ընտանեկան ուղևորություն դեպի Դիսնեյլենդ, Փարիզ

2-րդ և 3-րդ մրցանակներ - ընտանեկան 2-օրյա հանգիստ Հայաստանում

4-րդ և 5-րդ մրցանակներ - ընտանեկան 1-օրյա ամբողջական փաթեթ Յելլ                                              Էքստրիմ այգու ծառայություններից օգտվելու համար

Հաղթող 5 մասնակիցների անունները և մրցանակները կհայտարարվեն ամփոփիչ միջոցառման ընթացքում:

Մրցանակներ՝

Ուղևորություն Դիսնեյլենդ, Փարիզ՝

  • ավիատոմս Երևան - Փարիզ - Երևան մեկ ընտանիքի մինչև 4 հոգու համար՝ 2 մեծ + 2 երեխա
  • Կացություն հյուրանոցում՝ 3 օր, 2 գիշեր
  • Մուտք Դիսնեյլենդ այգի, ամանորյա ծրագրի մասնակցություն

Ուղևորությունը նախատեսված է 2020թ.-ի հունվար ամսվա ընթացքում:

Բանկը պատասխանատու չէ օրենսդրությամբ քաղաքացու ելքի արգելքի կամ նշված քաղաքներ հաղթող քարտապանին մուտքի վիզա չտրամադրելու պատճառով ուղևորության չիրականացման համար:

Հաղթող մասնակցի կողմից ուղևորությունից հրաժարվելու դեպքում դրա փոխարեն դրամային փոխհատուցում չի տրվում:

2-օրյա հանգիստ Հայաստանում՝

  • Ընտանեկան 2-օրյա հանգիստ Հայաստանում մեկ ընտանիքի մինչև 4 հոգու համար՝ 2 մեծ + 2 երեխա

Ուղևորությունը ուժի մեջ է 2020թ.-ի հունվարի 10-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ, հյուրանոցի ընտրությունը և համարի ամրագրումը կատարվում է Բանկի հայեցողությամբ:

Ընտանեկան 1-օրյա ամբողջական փաթեթ Յելլ Էքստրիմ այգի՝

  • Փաթեթը նախատեսված է ընտանիքի մինչև 4 հոգու համար՝ 2 մեծ + 2 երեխա

Ուղևորությունը ուժի մեջ է 2020թ.-ի հունվարի 10-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ: