Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Դեպի ԻՏԱԼԻԱ փոխանցումներ մատչելի գնով

Կատարիր դեպի Իտալիա միջազգային փոխանցում SWIFT համակարգով եվրոյով և ստացիր մի շարք արտոնություններ

          1. Սակագին

Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին /OUR1/ 3,000 ՀՀ դրամ

Սակագինը գործում է վճարման հանձնարարականն ինչպես թղթային եղանակով, այնպես էլ Ինտերնետ Բանկ /Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով ներկայացնելու դեպքում

          2. Ինտերնետ Բանկ համակարգով հաշիվների անվճար վարում 

Սահմանված պայմաններով փոխանցում կատարած իրավաբանական անձ հաճախորդի համար (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններ, այսուհետ՝ Իրավաբանական անձ) Ինտերնետ Բանկ համակարգով հաշիվների վարումն իրականացվում է անվճար առաջին մեկ տարվա ընթացքում՝ սկսած առաջին Փոխանցումը կատարելուն հաջորդող ամսվանից:

          3. Արտոնյալ փոխարժեքով արտարժույթի կանխիկ կամ անկանխիկ փոխանակում

Փոխանցում կատարելու նպատակով՝ հաճախորդի կողմից Փոխանցման կատարման նույն օրը կատարվող արտարժույթի կանխիկ կամ անկանխիկ փոխանակումն անկախ գումարի չափից կատարվում է արտոնյալ փոխարժեքով՝ ոչ ավելի, քան փոխանցման գումարի չափով:

          4. Անվճար1 Visa Gold կամ Mastercard Gold քարտ 

Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի՝ քարտի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում, անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձ հաճախորդի Գործադիր մարմնի ղեկավարին, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկում գործող այլ ակցիայի շրջանակներում վերջիններիս արդեն իսկ առանց տարեկան սպասարկման վճարի տրամադրվել նշված քարտերից:

          5. Անհատական պահատուփ 50%-ով նվազեցված սակագնով2

Անհատական պահատուփ 50%-ով նվազեցված սակագնով2 և առանց ապահովագրական դեպոզիտի ապահովման պայմանի՝ իրավաբանական անձի Գործադիր մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար՝ առաջին փոխանցումը կատարելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում

1Գումարը շահառուին հասնում է ամբողջությամբ
2առանց տարեկան սպասարկման վճարի՝ քարտի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում
3դիմելու պահին գործող սակագնից, "Երիտասարդական", "Կիլիկիա" և "Նոր Նորք" մասնաճյուղերում

Սահմանված պայմանները չեն կիրառվում Բանկի այն հաճախորդների հանդեպ, որոնց համար սահմանված են նմանատիպ փոխանցումների կատարման առավել մատչելի սակագներ և պայմաններ:

Ակցիան գործում է մինչև 2018թ. դեկտեմբեր 28-ը