Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Հանդիպեք Չեմպիոններին UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչում

 2018թ. մարտի 26-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ վճարեք Բանկի Mastercard և Maestro քարտերով և hանդիպեք չեմպիոններին UEFA չեմպիոնների լիգայի եզրափակչում Կիևում

 Ակցիային կարող են մասնակցել Բանկի միայն Mastercard և Maestro քարտապանները:

 Ակցիայի հաղթող կարող են ճանաչվել այն քարտապանները, որոնք Ակցիայի գործողության ընթացքում կկատարեն անկանխիկ գործարքներ, որոնք կբավարարեն հետևյալ պայմաններին1՝

Անկանխիկ գործարքների նվազագույն քանակը 25
Անկանխիկ գործարքների նվազագույն ընդհանուր ծավալը 400 000 ՀՀ դրամ2

 Նվերներ հաղթող Քարտապաններին

1-ին տեղ

 Ամփոփիչ միջոցառման ժամանակ վիճակահանությամբ ընտրված քարտապան՝ UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 2 տոմս և ուղևորություն դեպի Կիև3

2-4-րդ տեղեր

 250 000-ական ՀՀ դրամ

5-10-րդ տեղեր

 100 000-ական ՀՀ դրամ

 Վիճակահանություն

 Հաղթողները կորոշվեն վիճակահանությամբ: Վիճակահանության արդյունքներով հաղթող կարող է ճանաչվել բացառապես Վիճակահանությանը ներկա հաշվետեր Քարտապանը (մասնակցությունը՝ անձը հաստատող փաստաթղթով):

 Միևնույն անձը Ակցիայի արդյունքներով հաղթող կարող է ճանաչվել միայն մեկ անգամ:

 Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

 Պարգևատրման օրվա և ժամի մասին հաղթողները տեղեկացվում են էլ փոստի, SMS հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով: Պարգևատրման օրվանից 1 ամսվա ժամկետում հաղթող ճանաչված Քարտապանի հետ կապի հաստատման անհնարինության (Քարտապանի չպատասխանելու, անհասանելի լինելու կամ այլ) կամ մրցանակը/պարգևատրումը այլ պատճառով չստանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած:

 Գումարի հետվերադարձ

 Ակցիայի ժամանակահատվածի ընթացքում Բանկի ՊՈՍ տերմինալներով կատարված յուրաքանչյուր անկանխիկ գործարքների դիմաց Քարտապաններին տրվում է գումարի հետվերադարձ հետևյալ սանդղակով՝

Անկանխիկ գործարքի գումարի միջակայք (ՀՀ դրամ)4 (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) Հետվերադարձվող գումար (ՀՀ դրամ)
10,000 59,999 1,000
60,000 99,999 3,000
100,000 199,999 5,000
200,000 499,999 10,000
500,000 և ավել 20.000

 Ակցիայի շրջանակներում գործարքի գումարը` վճարման պահին, քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև գործարքի ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը ներառյալ:
Հետվերադարձի հաշվարկի մեջ չեն ներառվում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ընթացքում և խաղատներում (այդ թվում՝ առցանց ) կատարված գործարքները:

1Պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա:
2Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:
3Ուղևորությունը ներառում է 2 ավիատոմս դեպի Կիև, 1 երկտեղանի հյուրանոցային համար՝ 2 օր տևողությամբ: Քարտապանի կողմից ուղևորությունից հրաժարվելու դեպքում դրա փոխարեն դրամային փոխհատուցում չի տրվում: Հյուրանոցի ընտրությունը և համարի ամրագրումը կատարվում է բանկի հայեցողությամբ: Բանկը պատասխանատու չէ օրենսդրությամբ քաղաքացու ելքի արգելքի պատճառով ուղևորության չիրականացման համար:

4Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի /CashBack/ օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS-տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

Տեղեկատվական ամփոփագիր