Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 200

25% CashBack "Նոյան Տուն" և "Wine Republic" ռեստորաններում

Սիրո տոների կապակցությամբ 25% CashBack փետրվարի 14-ին "Նոյան Տուն" և "Wine Republic" ռեստորաններում

2018թ.-ի փետրվարի 14-ին "Նոյան Տուն" և "Wine Republic" ռեստորաններում պատվիրեք "Karas Reserve" գինի, վճարեք Կոնվերս Բանկի քարտերով՝ ստացեք 25% CashBack (գումարի հետվերադարձ):

Հաշվետեր քարտապանի քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով սահմանվում է առավելագույնը 5,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ*:

Ակցիան չի տարածվում առցանց գնումների վրա:

Ակցիան չի գործում Բիզնես (կորպորատիվ) քարտերով գնումներ կատարելիս:

Ակցիայի շրջանակներում վճարման ենթակա գումարը քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2018թ. մարտի 20-ը ներառյալ:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS-տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

*Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի /CashBack/ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

Ռեստորան Հասցե
"Նոյան Տուն" ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 12
"Wine Republic" ՀՀ, ք. Երևան, Թամանյան 2