Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 211

Converse Mobile. Նոր մոբայլ ծառայություն ավելի ընդգրկուն հնարավորություններով

Նոր մոբայլ բանկինգ ծառայություն՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով: Converse Mobile թարմացված հավելվածը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝ App Store-ից կամ Play Market-ից ներբեռնելով համապատասխան հավելվածը:

Converse Mobile ծառայությունը ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվելու է անվճար:

Converse Mobile-ը բանկային հաշիվների կառավարման՝ օգտագործման տեսանկյունից շատ հարմար եւ պարզ համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով:

Converse Mobile-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային եւ միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային եւ ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը եւ այլն:

Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարներից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: Converse Mobile-ից բացի՝ Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում "Ինտերնետ բանկինգ" համակարգը, "Վճարային պորտալ" ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմն առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով:

Կոնվերս Բանկն Ինտերնետ բանկինգ ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է: