Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 200

Անցկացրեք ընտանիքով Ամանորը Դուբայում

Վճարեք ընտանիքով Mastercard-ով և անցկացրեք Ամանորը Դուբայում

2017թ. հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ ձեռք բերեք Mastercard վճարահաշվարկային համակարգի նոր 1 հիմնական և մինչև 5 հավելյալ քարտ կամ գործող հիմնական Mastercard վճարահաշվարկային համակարգի քարտին մինչև 5 հավելյալ Mastercard վճարահաշվարկային համակարգի քարտ և մասնակցեք ակցիային:

Ակցիային մասնակցության պայմանները.

Ակցիային կարող են մասնակցել 14 տարեկան և բարձր տարիքի միևնույն ընտանիքիանդամ հանդիսացող հաճախորդները:

Այն ընտանիքը, որը Ակցիայի ժամանակահատվածներից առնվազն մեկի ընթացքում կկատարի Ակցիայի պայմաններին բավարարող անկանխիկ գործարքներ2, կմասնակցի խաղարկությանը:

Ակցիային մասնակցող քարտերը.

  1. Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկ ՓԲԸ հաճախորդներին տրամադրված (թողարկված) Mastercard համակարգի մեկ հիմնական և առնվազն մեկ և առավելագույնը հինգ հավելյալ քարտեր,
  2. Գործող հաճախորդների Mastercard համակարգի մեկ հիմնական և առնվազն մեկ և առավելագույնը հինգ հավելյալ քարտեր:

Ակցիայի ժամանակահատվածները.

Ժամանակահատված 1 2017թ. հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ը ներառյալ
Ժամանակահատված 2 2017թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ

Ակցիայի պայմանները.

Ժամանակահատվածներից յուրաքանչյուրի ընթացքում տվյալ ընտանիքի անդամներին տրամադրված MasterCard համակարգի քարտով և հավելյալ քարտերով անկանխիկ գործարքների նվազագույն քանակը 10
Ժամանակահատվածներից յուրաքանչյուրի ընթացքում անկանխիկ գործարքների նվազագույն հանրագումարը տվյալ ընտանիքի անդամներին տրամադրված MasterCard համակարգի քարտով և հավելյալ քարտերով 200,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ3

Քարտի ձեռքբերման պայմաններ.

Փաթեթի բաղկացուցիչ ծառայություններ Ակցիայի պայմանները գործող քարտի համար Ակցիայի պայմանները նոր տրամադրվող քարտերի համար
Հիմնական քարտի տարեկան սպասարկման վճար Քարտի գործող սակագին Mastercard Standard - 0 ՀՀ դրամ առաջին տարվա համար, գործող սակագնից 50%-ով նվազեցված սակագին քարտի գործողության հաջորդ տարիների համար
Mastercard Gold - 12.000 ՀՀ դրամ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար
Հավելյալ քարտի տրամադրման վճար 0 ՀՀ դրամ 
Հավելյալ քարտերի առավելագույն քանակ 5 քարտ 
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը - Հայտ-հարցաթերթիկ
- Անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայությունների համարանիշի /ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/ բնօրինակները,
- Ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր և/կամ ծննդյան վկայական

Մրցանակներ

1-ին տեղ

Ընտանիքով Ամանորը Դուբայում անցկացնելու հնարավորություն առավելագույնը 7 օր տևողությամբ (հյուրանոց և ավիատոմս): Մրցանակը կտրամադրվի Ընտանիքի այն անդամներին, ովքեր մասնակցել են Ակցիային:
Դեպի Դուբայ թռիչքը կիրականացվի AirArabia ավիաընկերության միջոցով: 

2-րդ տեղ

1 Սմարթ հեռուստացույց,

3-րդ տեղ

250.000 ՀՀ դրամ, որը տրամադրվում է հաշվետեր Քարտապանի քարտային հաշվին5

4-10-րդ տեղեր

7 հաշվետեր քարտապաններին՝ 100,000-ական ՀՀ դրամ, կտրամադրվի հաշվետեր քարտապանի քարտային հաշվին5

Խաղարկության պայմանները.

Ակցիայի պայմաններին համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր ընտանիք ունի հնարավորություն մասնակցելու խաղարկությանը մեկ անգամ: Ընտանիքի անունից խաղարկությանը մասնակցում է հաշվետեր քարտապանը: Խաղարկությունն անցկացվում է կտրոններով, յուրաքանչյուր մասնակցին՝ մեկ կտրոն սկզբունքով, իսկ խաղարկության արդյունքներով հաղթողը կստանա մրցանակը բացառապես խաղարկությանը ներկայանալու դեպքում (մասնակցությունը՝ անձը հաստատող փաստաթղթով):7

1ընտանիք են համարվում ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող (գրանցված կամ փաստացի) ամուսինները և/կամ վերջիններիս զավակ/ներ/ը
2անկանխիկ գործարքների հաշվարկին չեն մասնակցում քարտից քարտ, քարտից այլ հաշիվ փոխանցումները և Կոնվերս Բանկ ՓԲԸ ներքին համակարգերով իրականացված գործառնությունները
3 Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված ՀՀ դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:
4Բանկը մրցանակի (1-ին և 2-րդ տեղի համար) փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և չի փոխարինում այլ մրցանակով: Բանկը պատասխանատվություն չի կրում տվյալ երկրի մուտքի թույլտվության ստացման համար, ուստի, մրցանակակիրը պարտավոր է ինքնուրույն հոգալ մուտքի թույլտվության ստացման խնդիրը: Շահողը չի կարող մասնակցել հեռուստացույցի ընտրությանը:
5քարտի արժույթը ՀՀ դրամից տարբերվելու պարագայում կատարվում է փոխանակում ՀՀ Կենտրոնական Բանկի գործող փոխարժեքով:
6Մեկ MasterCard Gold հիմնական քարտին առավելագույնը կարող է տրամադրվել հավելյալ մեկ MasterCard Gold քարտ և մինչև չորս MasterCard Standard քարտ:
7Խաղարկությանը չեն կարող մասնակցել այն ընտանիքները, որոնցում կա Կոնվերս Բանկի առնվազն 1 աշխատակից: 
Խաղարկությանը հաշվետեր քարտապանի չներկայանալու դեպքում ընտանիքին կարող է ներկայացնել Ակցիայի մասնակից տվյալ ընտանիքի այլ անդամ: Ընտանիքից որևէ մեկի խաղարկությանը չներկայանալը ընտանիքին զրկում է մրցանակ ստանալու իրավունքից: Խաղարկության օրվա և ժամի մասին մասնակիցները կտեղեկացվեն Բանկին հայտնած կոնտակտային հեռախոսահամար(ներ)ով՝ հեռախոսազանգի միջոցով: Հեռախոսազանգին չպատասխանելու կամ անհասանելի (ռադիոծածկույթից դուրս, զբաղված, հեռախոսը անջատված) լինելու հետևանքով խաղարկության օրվա և ժամի մասին չտեղեկանալու, խաղարկությանը չներկայանալու և մրցանակից զրկվելու համար Բանկը պատասխանատվություն չի կրում: 

MasterCard Standard քարտի տեղեկատվական ամփոփագիր

MasterCard Gold քարտի տեղեկատվական ամփոփագիր