Converse Միավորներ

Թեժ գիծ +37410 511 200

Կոնսիերժ ծառայություն Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանների համար

Հարգելի Կոնվերս Բանկի Քարտապան,

"ՄԳԱ Կոնտինենտ" ընկերությունը Հայաստանում մեկնարկել է միջազգային մասշտաբի կոնսիերժ
ծրագիր (MGA Concierge), որը հատուկ արտոնյալ պայմաններ է նախատեսել Կոնվերս Բանկի Պրեմիում
(Visa Gold, MasterCard Gold, Visa Infinite, Visa Platinum) Քարտապանների համար: Ծրագիրն առաջարկում
է VIP անհատական կոնսիերժ ծառայություններ և ապրելակերպի կառավարում (lifestyle management)
բոլոր այն անձանց համար, ովքեր ընտրում են կյանքի բարձր որակ` հրաժարվելով առօրյա
ժամանակատար հոգսերից:

MGA Concierge-ը առաջարկում է՝

  • Ավիատոմսերի դուրս գրում և հյուրանոցների ամրագրում ողջ աշխարհում
  • Օդանավակայաններում VIP սրահների, պաշտոնական անձանց և պատվիրակությունների սրահների կազմակերպում
  • Ինքնաթիռների, ուղղաթիռների, զբոսանավերի և ավտոմեքենաների վարձակալություն
  • Մուտքի արտոնագրերի ստացման աջակցություն և ապահովագրում
  • Թատրոնների, համերգների, շոուների և այլ տոմսերի ձեռքբերում ողջ աշխարհում
  • Միջոցառումների կազմակերպում, ռեստորաններում սեղանների ամրագրում (անգամ ազատ սեղանների բացակայության պարագայում) և “Personal shopper”-ի ծառայություններ
  • Սպա կենտրոնների, բժշկական կենտրոնների ամրագրում ողջ աշխարհում
  • Անվտանգության ապահովում
  • Վիլլաների, տների և բնակարանների վարձակալություն

Դառնալով MGA Concierge ակումբի անդամ՝ Դուք հնարավորություն եք ստանում օգտվել անհատական օգնականի ծառայություններից տարին 365 օր, օրը 24 ժամ սպասարկման բոլոր բնագավառներում հատուկ Կոնվերս Բանկ ՓԲԸ համար մշակված արտոնյալ պայմաններով.

24-ժամյա կոնսիերժ ծառայություններ՝

  • անհատական քարտ

- միանվագ վճարում 560 000 ՀՀ դրամ (800 000 ՀՀ դրամի փոխարեն) սպասարկման յուրաքանչյուր տասներկու ամսվա համար
- ամսական վճարում 61 000 ՀՀ դրամ (80 000 ՀՀ դրամի փոխարեն)

  • ընտանեկան քարտ (մինչև 4 հոգի՝ ամուսիններ և երեխաներ)

- միանվագ վճարում 1 008 000 ՀՀ դրամ (1 440 000 ՀՀ դրամի փոխարեն)
- ամսական վճարում 110 000 ՀՀ դրամ (144 000 ՀՀ դրամի փոխարեն)

9-ժամյա (10:00-19:00, աշխատանքային օրերին) կոնսիերժ ծառայություններ՝

  • անհատական քարտ

- միանվագ վճարում 280 000 ՀՀ դրամ (400 000 ՀՀ դրամի փոխարեն) սպասարկման յուրաքանչյուր օրացուցային տարվա համար
- ամսական վճարում 30 000 ՀՀ դրամ (40 000 ՀՀ դրամի փոխարեն)

  • ընտանեկան քարտ (մինչև 4 հոգի՝ ամուսիններ և երեխաներ)

- միանվագ վճարում 504 000 ՀՀ դրամ (720 000 ՀՀ դրամի փոխարեն)
- ամսական վճարում 54 000 ՀՀ դրամ (72 000 ՀՀ դրամի փոխարեն)

 

MGA Concierge-ը երաշխավորում է տեղեկատվության լիարժեք գաղտնիության ապահովում: